2025-04-04 10:29
Լրատվական գործակալություններ
Դմիտրիև. Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են ուղիղ չվերթների վերականգնման հարցը
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր դեսպանատունը և արտաքին գործերի նախարարությունը աշխատում են շատ կարևոր հարցերի վրա, այդ թվում՝ ռուսների համար գործնական հարցերի: Եվ փաստորեն, ակտիվ աշխատանք է տարվում ուղիղ թռիչքները վերականգնելու ուղղությամբ: Եվ մենք հույս ունենք առաջ շարժվել այս հարցում», - ասել է նա Վաշինգտոնում լրագրողների մի փոքր խմբին:
News.am