2025-04-04 11:27
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում
Ադրբեջանում երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik Արմենիա