2025-04-04 16:23
Լրատվական գործակալություններ
Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից
Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել 2021թ նոյեմբերի 9-ին:
Նա 2016-2021թթ եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Մինչ այդ` 2011-2012 թթ․, եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ԵՄ հարցերով խորհրդական։
Sputnik Արմենիա