Բաքուն շարունակում է մեղադրել Երևանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Բաքուն շարունակում է մեղադրել Երևանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Հարևան երկրի լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ին, տվյալներ են տարածում մի քանի ուղղություններով իբր հրադադարի խախտման մասին ապրիլի 6-ի երեկոյան, մինչև ապրիլի 7-ի ժամը 04.30-ը։
Հաղորդագրությունում հայկական տեղանունները նշված են ադրբեջանական ձևով։ ՀՀ ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները։
Հիշեցնենք, որ նման հաղորդագրությունների ալիքն սկսվել է այն բանից շատ չանցած, երբ կողմերը հայտնել են խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման մասին։ Հայկական կողմը քանիցս հերքել է դրանք և Բաքվին առաջարկել հանձնել տվյալները հետաքննություն անցկացնելու համար, ինչի հարցում Բաքուն լռություն է պահպանում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նման գործողություններով փորձում է խուսափել փաստաթղթի ստորագրման հարցի քննարկումից։
News.am