Իրանի ԱԳՆ․ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը խորհրդակցություններ կանցկացնեն միջուկային ծրագրի վերաբերյալ

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչներն ապրիլի 7-8-ը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Այսօր և վաղը մենք կունենանք ևս մեկ եռակողմ հանդիպում Մոսկվայում, որի ընթացքում Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կքննարկեն տարբեր ասպեկտներ՝ կապված միջուկային խնդրի, միջուկային համաձայնագրի և թիվ 2231 բանաձևի հետ»,- Բաղայիի խոսքերը փոխանցել է IRNA գործակալությունը:

Կիրակի ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ասել էր, որ Իրանը դեռևս չի անցկացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների ոչ մի փուլ իր միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրանը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, բայց միջնորդների միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։

News.am