2025-04-08 08:48
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ մեկնելուց
Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Հայաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա որևէ ճանապարհորդությունից՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության պատճառով»։
Սահմանափակումը չի տարածվում Նախիջևան այցելությունների վրա։
Բրիտանական իշխանությունները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Քարվաճառ, Լաչին, Ջաբրայիլ, Մարտունի, Շուշի, Ստեփանակերտ, Աղդամ, Ֆուզուլի և Տերտեր շրջաններ ցանկացած ճանապարհորդությունից։
News.am