2025-04-08 11:15
Լրատվական գործակալություններ
Երկրաշարժ Արցախի Վանք գյուղի մոտակայքում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Արցախի Վանք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանում։
«Օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ապրիլի 8-ին` տեղական ժամանակով 00:35-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Ցնցումները զգացվել են նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ)։
Sputnik Արմենիա