2025-04-08 14:09
Լրատվական գործակալություններ
Իրանի արտգործնախարարը հաստատել է իր մասնակցությունն ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հաստատել է, որ շաբաթ օրը Օմանում կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցություններին։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
2025թ. հոկտեմբերի 18-ին լրանում է Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի գործողության ժամկետը, որից Իրանը մասնակի հեռացել էր 2018թ. ԱՄՆ համաձայնագրից դուրս գալուց հետո։ Մասնակից երկրները տագնապ են հնչեցնում նոր փաստաթղթի բացակայության պատճառով։
News.am