ՌԴ Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում միաձայն ընդունել են Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը։

Ըստ փաստաթղթի՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ և ռազմավարական գործընկերությանը։

News.am