Ալիևը կոչ է արել դադարեցնել արևմտյան մի քանի կազմակերպությունների գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է արևմտյան կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Transparency International-ը:

«Նախագահ Թրամփի քայլերը շատ խոստումնալից են, բայց սա վերջը չէ: USAID-ն հսկաներից մեկն է և ամբողջովին կոռումպացված կազմակերպություն է: Ազատություն ռադիոկայանի և Ամերիկայի ձայնի գործունեությունը կասեցվել է, բայց դա բավարար չէ: Անհրաժեշտ է դադարեցնել այնպիսի ինստիտուտների գործունեությունը, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Transparency International-ը, որոնք ծառայում են քաղաքական թշնամանքին»,- ասել է Ալիևը Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ընթացքում։

«Փաստինֆո»