ԱԶԲ․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կնվազի, իսկ ՌԴ-ից զբոսաշրջային հոսքերը կդանդաղեն

Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2025 թվականին կդանդաղի շուրջ 25,4%-ով, իսկ 2026 թվականին՝ շուրջ 20,5%-ով, ասված է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսման մեջ։

Դա հիմնականում պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կրճատմամբ։

Ներմուծման աճը կանխատեսվում է 2025 թվականին՝ 26,8%, իսկ 2026 թվականին՝ 21,5% ։

Սպասվում է Ռուսաստանից զբոսաշրջիկների ժամանման տեմպի հետագա դանդաղում՝ 2022-2023 թվականներին դիտված գագաթնակետերի համեմատ։ Ավելի ցածր դրամական փոխանցումները կխորացնեն եկամուտների դեֆիցիտը:

News.am