2025-04-10 09:33
Լրատվական գործակալություններ
ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40.000 եվրոյով
ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է նաև, որ Վրաստանը Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Թբիլիսիում կայացած Վրաստան–Հայաստան խաղից հետո միջադեպ տեղի ունեցավ։ Վրացի երկրպագուները սկսեցին շշեր և աղբ նետել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ու հայ երկրպագուների ուղղությամբ, ինչից հետո էլ քաշքշուկ սկսվեց։
Հավելենք, որ Թբիլիսիում Վրաստան–Հայաստան պատասխան հանդիպումն ավարտվել էր 6։1 հաշվով։
Sputnik Արմենիա