Իրան. Հայաստանի հետ վարժանքների նպատակը հնարավոր սպառնալիքներին հակազդելու նախապատրաստությունն է
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները ապրիլի 10-ից 11-ը, «Խաղաղության զորավարժություն» անվանումով համատեղ զորավարժություն կանցկացնեն երկու երկրների սահմանային գոտում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից։
«Այս զորավարժությունը նախատեսված է սահմանների անվտանգության ամրապնդման, երկու երկրների զինված ուժերի՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածության, կայուն խաղաղության պահպանման և պաշտպանական ու ռազմական համագործակցության բարձրացման նպատակով:
Այն կիրականացվի միաժամանակ սահմանի երկու կողմերում՝ միասնական հրամանատարության ներքո։
Երկօրյա այս համատեղ զորավարժությունը ցույց է տալիս Հայաստանի և Իրանի հանձնառությունը՝ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման ու անվտանգության հաստատման նկատմամբ»,- նշել են դեսպանությունից։
News.am