2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք

2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Մահվան դեպքերից

- 13-ը՝ ավտովթար,

- 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

- 5-ը՝ առողջական խնդիրներ,

- 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

- 3-ը՝ սպանություն,

- 3-ը՝ դժբախտ պատահար (հոսանքահարում՝ 1, ձնահոսք՝ 1, հայտնի չէ՝ 1)

- 2-ը՝ ավիավթար,

- 1-ը՝ հրդեհ (պաշտոնապես դասակարգվել է որպես սպանություն)։

Գրասենյակը նաև առաջարկներ է ներկայացնել, թե ինչ անել նման ողբերգական դեպքերը բացառելու համար:

Մանրամասները՝ կայքում։

News.am