2025-04-11 14:47
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Թրամփի հատուկ բանագնացը Ռուսաստան է ժամանել
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, ես հաստատում եմ, նա իսկապես Ռուսաստան է ժամանել», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Խոսելով Ուիտկոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին՝ նա նշել է, որ Կրեմլը կտեղեկացնի, եթե նման հանդիպում հայտնվի ՌԴ պետության ղեկավարի գրաֆիկում։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Ուիտկոֆը մեկնել է Ռուսաստան և սպասվում է, որ արդեն ապրիլի 11-ին նա կարող է հանդիպել ՌԴ նախագահի հետ։
Sputnik Արմենիա