2025-04-11 16:45
Լրատվական գործակալություններ
Թրամփի և Պուտինի բանագնացները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հատուկ բանագնացները ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում են անցկացրել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ուրբաթ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը և ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպումը կայացել է «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում։ Քննարկումների մանրամասները դեռ չեն հրապարակվում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հրաժարվել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նախատեսված է Վիտկովի և Պուտինի հանդիպումը։
News.am