2025-04-12 10:44
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպումն ավարտվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին–Ուիտկոֆ հանդիպումն ավելի քան 4 ժամ է տևել։
Պատվիրակությունները լքել են Նախագահական գրադարանի շենքը, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը:
Կրեմլը տեղեկացնում է, որ հանդիպման թեման ուկրաինական կարգավորման ասպեկտներն են եղել։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի և Ուիտկոֆի հանդիպմանը քննարկվելու է ուկրաինական կարգավորումը։
Պեսկովը նշել էր, որ այս հանդիպումը ՌԴ-ի համար հնարավորություն է` Թրամփին փոխանցելու ռուսաստանյան դիրքորոշումն ու մտահոգությունները:
Sputnik Արմենիա