Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ 5000 ՀԱՅ ՏՂԱՅԻ ՄԱՀԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՖՈՐՈՒՄԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ, ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանությունը խոստումներ է տվել՝ մեզ շեղելու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

 

«Մենք առնվազն պատերազմից հետո լսում ենք, որ լինելու է խաղաղություն, լինելու է ապագա, մեզ ասացին՝ Ղարաբաղը հանձնենք, լավ կապրենք, այս խոստումների շղթան պետք է հիշել ու տեսնել՝ ամեն ինչ սուտ էր։ Ամեն անգամ ինչ-որ բաներ ասացին ուշադրություն շեղելու համար։ Նորմալ բանակցություններ այդպես չեն վարում»,- ընդգծել է Խաչիկյանը։

Քաղաքագետը վստահ է՝ ինքնասիրություն ունեցող տղամարդը մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշող պետություն չէր գնա։ Նա նկատի ունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որ Անթալիայում ֆորումի է մասնակցում։

«Եթե անգամ որևէ երկիր ունի անհաջող ղեկավար, որ չի կարողանում ոչ բանակցել, ոչ պատերազմում հաղթել, եթե այդ երկիրը պիտի պարտվողի դերում հանդես գա, այդ դեպքում բանակցություններ են անում, պայմանագիր են ստորագրում ու հարցը փակվում է։ Քանի տարի է՝ մեզ մոտ շարունակվում է կապիտուլյացիան։ Բայց պայմանագիր մենք ունենք, նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախը դեռ կար, իսկ ռուսները դեռ այնտեղ էին։

Մեր ներքին թշնամին՝ Թուրքիայի դեսպանատունը Հայաստանում, հիմա մեծ հաճույքով մասնակցում է մի երկրի ֆորումին, որ 5000 հայ տղայի մահն է կազմակերպել, ինքնասիրություն սովորեցնելը չի ստացվում, հատկապես՝ տղամարդուն, որ ինքնասիրություն կամ ունենում է, կամ ոչ»,- ասել է Արթուր Խաչիկյանը։

Alpha News