Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՄԵՆ ԿԵՐՊ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունից ու հայկական կողմի՝ այն ստորագրելու պատրաստակամություն հայտնելուց հետո գրեթե ամեն օր Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

 

Հայաստանի ՊՆ-ն նույն ինտենսիվությամբ հերքում է ադրբեջանական կողմի այդ հայտարարությունները։ Ինչի՞ մասին են ամենօրյա դարձած այս մեղադրանքներն ու հերքումները։

«Չեմ կարող ասել, թե ինչ է նշանակում, քանի որ չգիտեմ, ով ինչքանով է խաբում։ Իսկ այն, որ այսպես կոչված Հայասատանի իշխանություններն ամեն ինչում խաբում են, դա փաստ է, այն, որ Ադրբեջանն ամեն ինչում խաբում է, դա էլ է փաստ։ այնպես , որ ինձ համար դժվար է երկակի խաբեության պայմաններում որևէ բան մեկնաբանել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով, հստակ է մի բան, խաղաղության այպես կոչված պայմանգիր, որը հետո պարզվում է՝ համաձայնագիր է, չկա, քանի որ այն պայմանները, որ անընդհատ առաջ է քաշում Ադրբեջանը, իսկ Նիկոլ Փաշինյանը իբր դեմ է, բայց իրականում բոլորը կատարում է, ոչ թե խաղաղության նախապարաստում է, այլ գալիք լայնածավալ ռազմական գործողություններում Հայաստանի դիրքերի առավելագույն չափով թուլացելն է։

«Չկա խաղաղություն, ամեն կերպ իրավիճակը տանում են պատերազմին, և ամեն բան անում են, որ Հայաստանն այդ պատերազմին առավելագույնս անպատրաստ լինի»,-ասաց Կ. Վրթանեսյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի կողմից անընդհատ առաջ քաշվող նախապայմաններին՝ փորձագետն ընդգեց, որևէ պարագայում չի նշանակում, որ դրանք վերջնական են։

«Չի նշանակում, որ եթե այդ պայմաններով ինչ-որ տեքստի ներքո ինչ-որ ֆորմատով ստորագրություն դրվի, հատուկ չեմ օգտաործում պայմանագիր բառը, քանի որ դա խաբեություն է, միևնույն է, որևէ երաշխիք չի լինի, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը դա չի խախտելու։ Այս պահին նրանց ռեալ գործողությունը Հայաստանի պաշտպանությունը բոլոր ճակատներով թուլացնելն է՝ սկսած պոտենցիալ դաշնակիցների հետ հարաբերություններից, վերջացրած զինված ուժերի վիճակով, որոնք երկու երկրների իշխանություններն իրականացնում են ներդաշնակ ու համաձայնեցված կերպով»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

Panorama.am-ի զրուցակիցը հիշեցրեց, որ ընդամենը երկու տարի առաջ Հայաստանում քննարկում էին Ադրբեջանի 5 պահանջ, այս պահին դրանք արդեն բազմապատկվել են։

«Այդ պահանջները կատարվեցին, այլ պահանջներ դրվեցին, հիմա դրանց թիվը հասել է 17-ի։ Քանի հայերն այս տարածաշրջանում ապում են, նորանոր պահանջներ ու ճնշումներ են լինելու, քանի դեռ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամակատաարը, որևէ դիմադրություն չիկ լինելու»,-ասաց նա։ Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։

Panorama.am