2025-04-14 09:24
Լրատվական գործակալություններ
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ։
77 կգ քաշայինների կարգում հանդես եկող Ամոյանը եզրափակիչում գոտմարտում էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեի հետ։
Համառ գոտեմարտում մեր ըմբիշը կամային հաղթանակի հասավ և 3։1 հաշվով պարտության մատնեց Զոիձեին։
Հավելենք, որ սա Մալխաս Ամոյանի 4-րդ ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում, իսկ Հայաստանի հավաքականի համար առաջին ու վերջին ոսկե մեդալն էր այս առաջնությունում։
Sputnik Արմենիա