2025-04-14 13:56
Լրատվական գործակալություններ
Հայտնի է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը
Ակնկալվում է, որ շաբաթ օրը Հռոմում կկայանա ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը, Axios-ին հայտնել են երկու աղբյուրներ:
Թրամփի վարչակազմը գոհ է մնացել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից։
Դրանք տեղի են ունեցել ըստ պլանի և հասել իրենց նպատակին՝ անցում անուղղակի ձևաչափից, որն իրականացվում էր միջնորդների միջոցով, ուղիղի, երբ պաշտոնյաները շփվում էին անմիջականորեն։
ԱՄՆ-ը ցանկանում է, որ հանդիպման նույն ձևաչափն անցկացվի Հռոմում, սակայն անցկացման վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։
Գլխավոր բանակցողները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը զրուցել են մոտ 45 րոպե, ավելի երկար, քան հրապարակավ հայտարարվել էր։
News.am