Ֆրանսիայի արտգործնախարարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով։ Ես հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի հնարավորություն ունենա դիտարկելու և զսպելու այդ լարվածությունը։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր, և ազատ արձակել այնտեղ պահվող գերիներին»,- նշել է նախարարը։

News.am