Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:

Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:

Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.

1 Մինասյան Սարիկ - Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

2 Մկրտչյան Վահագն - Գյումրի համայնքի ղեկավարի օգնական

3 Բարսեղյան Էմմա - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ

4 Անանյան Լեվոն - ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ

5 Արամյան Շավարշ - ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

6 Հարությունյան Քնարիկ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

7 Մանուկյան Հովհաննես - ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն

8 Բաղդասարյան Էդգար - «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն

9 Հայրապետյան Գալյա - ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն

10 Հակոբյան Անդրանիկ - չի աշխատում

11 Բեգզադյան Նարեկ - Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ

12 Բեյբուտյան Աստղիկ - «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն

13 Դավթյան Վահան - «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ

14 Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ

1 Ղուկասյան Վարդան- չի աշխատում

2 Առաքելյան Ավետիս - Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ

3 Անանյան Լուսինե - չի աշխատում

4 Ղուկասյան Գևորգ - Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում

5 Սահակյան Սեդրակ - չի աշխատում

6 Մեսրոպյան Նարինե - չի աշխատում

7 Հարությունյան Արտակ -չի աշխատում

8 Լալազարյան Կարինե- չի աշխատում

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ

1 Սիմոնյան Կարեն - Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն

2 Մուրադյան Աննա - չի աշխատում

«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ

1 Ադամյան Սվետլանա - ԱՁ-ի տնօրեն

2 Գևորգյան Հովհաննես - չի աշխատում

3 Գասպարյան Լիզա - Մարտուն Գրիգորյանի օգնական

4 Գրիգորյան Կարեն - Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ

5 Բադալյան Կարեն - չի աշխատում:

6 Եդիգարյան Վարդան - «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ

1 Մխիթարյան Ռուբեն Դավթի - պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն

2 Կիրակոսյան Վահե Սամվելի - «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:

3. Մոսոյան Սուսաննա - «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:

News.am