ԵՄ-ն հստակ հանձնարարականներ է տվել ԵՄ թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին
Եվրամիությունը հստակ հանձնարարականներ է տվել Եվրամիության թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին և չայցելել Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Լյուքսեմբուրգում ապրիլի 14-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակում, հայտնում է European Pravda-ն։
Բրազեի խոսքով՝ կիրակի՝ ապրիլի 13-ին, Արևմտյան Բալկանյան երկրների ներկայացուցիչների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ եվրոպական կողմը նրանց հստակ հանձնարարականներ է տվել՝ չմասնակցել մայիսի 9-ին նվիրված մոսկովյան տոնակատարություններին։
«Երեկ մենք զբաղված երեկո ունեցանք Արևմտյան Բալկանյան մեր գործընկերների հետ ընթրելով… Շատ քննարկումներ եղան արժեքների, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում՝ պատժամիջոցների համակարգման մասին: Սա ներառում է շատ հստակ հրահանգներ ԵՄ անդամ երկրների կողմից թեկնածուներին՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չանել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանում ԵՄ արժեքներին»,- ասել է Բրաժեն:
Նա ասել է, որ Ուկրաինային աջակցության առումով «նախատեսվում է շատ գործնական քննարկում, ինչպես փողի, այնպես էլ ռազմական աջակցության, ԵՄ-ի սեփական կարողությունների վերաբերյալ (Ուկրաինային ռազմական աջակցության համար – խմբ.):
«Ապրիլի 13-ին Ռուսաստանի Դաշնության կողմից Սումիի վրա կատարված ցնցող հարձակումը ցույց է տալիս, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր»,- հավելել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
News.am