Լավրով ՌԴ-ն և ԱՄՆ-ը Ուկրաինայի շուրջ դեռ համաձայնության չեն եկել

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ ապագա համապարփակ համաձայնագրի հիմնական պարամետրերը դեռ համաձայնեցված չեն։ Դրա մասին «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ նրա՝ Մոսկվան և Վաշինգտոնն այդ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակում են։

«Ոչ»,-ասել է Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյոք հնարավոր է եղել ապագա համաձայնագրի հիմնական պարամետրերը ձևակերպել արդեն իսկ անցկացված ռուս-ամերիկյան շփումների ընթացքում։

«Կարգավորման առանցքային բաղադրիչները հեշտ չէ համաձայնեցնել»,-նշել է ռուսաստանցի նախարարը։ -Դրանք քննարկվում են»:

Լավրովն ընդգծել է, որ համապարփակ համաձայնագիր կարող է կնքվել միայն հակամարտության բուն պատճառների վերացման դեպքում։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կանխելուն ու Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերականգնմանը՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, պարզաբանել է դիվանագետը։

News.am