2025-04-15 09:17
Լրատվական գործակալություններ
Ոսկան Սարգսյան․ Մովսեսի բնակիչներն անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել
Մովսեսի բնակիչներն անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել։ Այս մասին գրել է Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներից տեղեկացա, որ ապրիլի լույս 14-ի գիշերը, ինչպես նաև նախորդ 2 գիշերներին, բնակիչները կրակոցների ձայներ են լսել; Բնակիչները չգիտեն, թե այդ կրակոցները ո՞ր ուղղությամբ են եղել»,֊ գրել է նա։
News.am