Հովհաննես ԽՈՒԴՈՅԱՆ․ Ի ՎԵՐՋՈ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ ի վերջո տեղի են ունեցել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ բանակցություններ` Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպել էր Ադրբեջանի շահերի քարոզիչ Պետրոսի հետ։
«Մեր ու ձեր» անող դավաճանական հարցերի տարափի տակ Գեղամը շատ քաղաքավարի ներկայացրեց մեր Արցախի հայերի խնդիրների հիմնական պատճառները ու խնդիրների լուծման արհեստական խոչընդոտները, որից առաջին հերթին պիտի առանձնացնել ՀՀ պատմության մեջ ամենազանգվածային հանցագործությունը` արցախցիներին քաղաքացիությունից զրկելը։
Դրան պետք է ավելացնել` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կատարել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ու քպ-ի նախընտրական ծրագրով խոստացված` Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունները, այլև հրապարակային գործողություններով օժանդակել է ադրբեջանցիներին իրագործել ցեղասպանություն Արցախում։
Չեմ քննարկում, որ այդ իշխանությունը բոլորիս հայրենիք է պարտք, գյուղեր, քաղաքներ, վանքեր, եկեղեցիներ, պատմամշակութային այլ կոթողներ է պարտք, կյանքեր ու առողջություն է պարտք։ Ասում եմ Պետրոսի ուզած չքաղաքական, ամենակենցաղային, սոցիալական մակարդակում` Նիկոլի իշխանությունը արցախցիների ամեն մի ընտանիքի մի բնակարան է պարտք` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։
Եթե ֆինանսական միջոցները սուղ են, պետք է սկսել Պետրոսի աշխատավարձից։
Հովհաննես Խուդոյան, ֆեյսբուքյան էջ