Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան թյուրքական աշխարհի օրինակ է բերել
Խաղաղության համաձայնագիրը, որը կստորագրվի Հարավային Կովկասում, օգուտ կբերի երկրներին։ Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին Բաքվում ԹյուրքԽՎ-ի անդամ խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նախագահների երկրորդ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
«Վերջին ժամանակներս մենք տեսանք և պահպանեցինք կապեր Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,- ընդգծել է Հուլուսի Աքարը։
«Ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ուժեղ բանակի դեպքում։ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը դա ցույց տվեց ամբողջ աշխարհին։ Ղարաբաղյան հաղթանակը օրինակ դարձավ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև ամբողջ թյուրքական աշխարհի համար»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ագրեսիան 2020թ. աշնանը իրականացվեց Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ։
News.am