Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը»

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, «ցուցմունքներ» են տվել «տուժածները», որոնք իբր վնասվածքներ են ստացել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով։

«Տուժածներից» յուրաքանչյուրը դատարանին խնդրել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը նշանակել։

Հրապարակվել են նաև այսպես կոչված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա ապրիլի 22-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Sputnik Արմենիա