2025-04-16 08:14
Լրատվական գործակալություններ
Իսրայելում հույս ունի Ադրբեջանի օգնությամբ կանխել Թուրքիայի հետ պատերազմը
Իսրայելի և Թուրքիայի միջև պատերազմը հնարավոր է կանխել Ադրբեջանի օգնությամբ, գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Թուրքիայի միջև աճող լարվածության առնչությամբ և ընդգծել, որ Ադրբեջանը երկար ժամանակ եղել է երկու ժողովուրդների մտերիմ բարեկամը և անում է հնարավորը լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու համար։
Իսրայելն այժմ կանգնած է Թուրքիայի հետ լարվածության նոր ալիքի առաջ։ Դա հատկապես տագնապալի է՝ հաշվի առնելով Սիրիայում Թուրքիայի ընդլայնված ռազմական և քաղաքական ներկայությունը, ինչը նրան փաստացի դարձնում է Իսրայելի հյուսիսային հարևանը»,-գրում է իսրայելական պարբերականը։
News.am