2025-04-16 08:21
Լրատվական գործակալություններ
Միացյալ Նահանգները նշել է Իրանի հետ գործարքի կնքման պայմանները
Իրանի գործարքը կավարտվի միայն այն դեպքում, եթե դա լինի Թրամփի գործարքը։ Դրա մասին սոցցանցերում գրել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
«Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է հիմք ստեղծի Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և բարգավաճման համար, ինչը նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի և ապամոնտաժի միջուկային հարստացման և զենքի ստեղծման ծրագրերը: Աշխարհի համար հրամայական է, որ մենք կոշտ, արդար գործարք կնքենք, որը կդիմանա ժամանակի փորձությանը, և դա այն է, ինչ նախագահ Թրամփը խնդրել է ինձ անել»,-ընդգծել է Ուիթքոֆը:
News.am