«Խաղաղասեր» Ադրբեջանը հայտնվել է աշխարհի խոշորագույն զենք գնողների քսանյակում

Հայաստանին «մահաբեր» ռազմականացման մեջ անհիմն մեղադրող «խաղաղասեր» Ադրբեջանը 2024 թվականին ռազմական արտադրանքի մատակարարման համար կնքված պայմանագրերի ծավալով հայտնվել է զենք գնող 20 երկրների ցանկում։

Վարկանիշը ներկայացրել է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը։

Վարկանիշային աղյուսակը բաշխվել է հետևյալ կերպ.

Լեհաստան՝ 15,625 միլիարդ ԱՄՆ դոլար (12,80%)

Ռումինիա՝ 10,251 միլիարդ դոլար (8,40%)

Հնդկաստան՝ 9,410 միլիարդ դոլար (7,71%)

Իսրայել՝ 8,2 միլիարդ դոլար (6,72%)

Նիդեռլանդներ՝ 7,922 միլիարդ դոլար (6,49%)

Թուրքիա՝ 7 միլիարդ դոլար (5,73%)

Իրաք՝ 5,189 միլիարդ դոլար (4,25%)

Հարավային Կորեա՝ 3,611 միլիարդ դոլար (2,96%)

Սաուդյան Արաբիա՝ 3,605 միլիարդ դոլար (2,95%)

Ինդոնեզիա՝ 3,519 միլիարդ դոլար (2,88%)

Գերմանիա՝ 3,092 միլիարդ դոլար

Սերբիա՝ 3,006 միլիարդ դոլար

Ճապոնիա՝ 2,854 միլիարդ դոլար

Նորվեգիա՝ 2,845 միլիարդ դոլար

Եգիպտոս՝ 2,4 միլիարդ դոլար

Ադրբեջան՝ 2,220 միլիարդ դոլար

Միացյալ Նահանգներ՝ 2,073 միլիարդ դոլար

Ավստրիա՝ 2,068 միլիարդ դոլար

Հունաստան՝ 1,950 միլիարդ դոլար

Լիտվա՝ 1,796 միլիարդ դոլար:

News.am