Իրանի նախագահը գնահատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների գործընթացը բնականոն հունով է ընթանում, հաղորդում է Mehr-ը։

«Բանակցային գործընթացն ընթանում է բնականոն հունով, և այդ բանակցությունների պատճառով երկրի գործերը չեն հետաձգվում», - չորեքշաբթի կառավարության նիստում ասել է Պեզեշքյանը։

«Բանակցություններն ընթանում են նորմալ և ստանդարտ ձևով, մինչդեռ երկրի գործերը բնական ճանապարհով են լուծվում և վերահսկվում են, և ոչ մի դեպքում դրանք ոչ մի վայրկյան չեն հետաձգվում այս խնդիրների պատճառով: Բնականաբար, մենք կողջունեինք այս համաձայնությունը, եթե այն ձեռք բերվեր»,- հավելել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ սկսելու մասին։

Թեհրանը երեկ հայտարարել է, որ Օմանը ընտրել է որպես բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայր։

News.am