Իրանը կնվազեցնի Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սերպիկովի և ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սինկևիչի գլխավորությամբ պետական կառույցների, բիզնես ասոցիացիաների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ քննարկում է անցկացվել ԵՏՀ երկրների գյուղատնտեսական միության շուկայի հասանելիության հարցերի շուրջ։
Ինչպես հայտնում են ԵՏՀ-ից, հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 15-ին ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախօրեին։
Համաձայնագրի արտոնյալ շրջանակն ընդգրկում է գյուղատնտեսական ապրանքների 67%-ը, որին բաժին է ընկնում դեպի Իրան ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների արտահանման 98%-ը։ Առևտրի ռեժիմի ազատականացումը զգալիորեն կնվազեցնի իրանական կողմի մաքսատուրքերի պաշտպանության մակարդակը. գյուղատնտեսական արտադրանքի ամբողջ տեսականու համար Իրանի միջին Առավել բարենպաստման ռեժիմի դրույքաչափը կնվազի 30%-ից մինչև 14%:
«Համաձայնագիրը յուրահատուկ սակագնային պայմաններ է ստեղծում ԵԱՏՄ բիզնեսի համար իրանական շուկա մուտք գործելու համար, ներառյալ՝ պարենային ապրանքների առումով։ Այդ առումով անհրաժեշտ է բացահայտել այն խոչընդոտներն ու խնդրահարույց հարցերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք առաջին հերթին այս ոլորտում Իրանի հետ համագործակցության զարգացման շրջանակում»,- նշել է Վլադիմիր Սերպիկովը։
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ գյուղատնտեսական և պարենային ապրանքների իրանական շուկա հասանելիության հարցերը:
News.am