ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏՆԿԵԼ ԵՆ ԾԱՌ, ՈՐԸ 40 ՏԱՐԲԵՐ ՄՐԳԵՐԻ ՊՏՈՒՂՆԵՐ ԿՏԱ

Ֆիլադելֆիայի Թեմփլի համալսարանի ճամբարում տնկվել է զարմանալի ծառ, որը կոչվում է «40 մրգերի ծառ»: Հետազոտողներն ակնկալում են, որ եզակի ծառը ապագայում կտա ծիրանի, կեռասի, դեղձի, սալորի և այլ կորիզավոր մրգերի 40 տեսակներ: Այս մասին գրել է Popular Science-ը։

«40 մրգերի ծառը» գյուղատնտեսության և արվեստի փոխազդեցության զարմանալի օրինակ է, ըստ գիտնականների, հայտնել է «Ֆոկուսը»։ Ծառը ստեղծվել է ժամանակակից նկարիչ Սեմ Վան Էյքենի կողմից, որը զբաղվում է ծառերի փոխպատվաստման և դրանց խոր պատմական արմատների ուսումնասիրման հարցերով, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 1800 թվականով:

Հայտնի է, որ ծառը տնկվել է Ֆիլադելֆիայի Թեմփլի համալսարանի գլխավոր ճամբարում և գիտության ոււ արվեստի առարկա է՝ պատվաստված ծառ, որն արտադրելու է չորս տասնյակ կորիզավոր մրգեր: Արդյունքում՝ հաջորդ երկու տարիների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ավելին իմանալ այգեգործության և արվեստի միաձուլման մասին: Ուսանողները կծանոթանան նաև Ֆիլադելֆիայի տարածաշրջանի մրգերի պատմությանը, ներառյալ հայրենի և ներմուծված սորտերի:

News.am