2025-04-17 20:08
Լրատվական գործակալություններ
Գեղարքունիքի մարզպետ․ Լսվել են կրակոցներ, պարզ չի՝ որ կողմից են լսվել
Գեղարքունիքի մարզում խաղաղ է, որևէ տագնապային բան չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Լսվել են կրակոցներ, պարզ չի՝ որ կողմից են լսվել: Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա այն բնականոն հունով իր աշխատանքները կազմակերպում է, որևէ դադար այդ առումով չի եղել»,- ասաց մարզպետը:
News.am