2025-04-18 09:41
Լրատվական գործակալություններ
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորումը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել են հեռախոսով և քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին տեղեկացրել է Փարիզում Ուկրաինայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին:
Լավրովը հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ՝ ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները հուսալիորեն վերացնելու նպատակով։
Կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապ պահպանել, այդ թվում՝ հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացիների և եվրոպացիների ծրագրած հանդիպումներից հետո։
Sputnik Արմենիա