Եվրոպական երեք երկրներ միացել են Ուկրաինայի բանակցություններին
Մի շարք եվրոպական երկրներ միացել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին հաղորդում է SkyNews հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Մակրոնի։
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ քննարկումներին մասնակցում է ևս երեք երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Միաժամանակ, «եվրոպական հավակնությունները» հաշվի առնելով՝ խնդրի լուծման ուղիներ են փնտրում։
«Կարևոր է, որ Փարիզում մենք դրական գործընթաց սկսեցինք, որին մասնակցում են եվրոպացիները»,- նշել է Մակրոնի խորհրդականը։
Նա մանրամասնել է, որ Ելիսեյան պալատը տեղի ունեցած երկխոսությունը գնահատել է որպես «կառուցողական»։ Ըստ աղբյուրի, բանակցությունների ընթացքում մասնակիցներին հաջողվել է «մերձեցնել իրենց դիրքորոշումները» Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ապրիլի 17-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպում է կայացել Էմանուել Մակրոնի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի միջև։ Բացի այդ, բանակցություններին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի կաբինետի քարտուղարի անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը։ Քննարկման առանցքային թեմաներն էին ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և մաքսատուրքերը։
News.am