Միացյալ Նահանգները կրճատում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում և փակում մի քանի ռազմաբազաներ
Միացյալ Նահանգները սկսել է հարյուրավոր զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքից։ Մերձավորարևելյան երկրում փակվում են նաև մի քանի ռազմաբազաներ, գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը փակում է Սիրիայի հյուսիս-արևելքում գործող գործող ութ փոքր ռազմաբազաներից երեքը։
Դա տեղի է ունենում ԱՄՆ զորախմբի կրճատման շրջանակում՝ 2000-ից հասնելով 1400-ի, ամերիկյան պարբերականին հայտնել են ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հստակեցվում է, որ փակվում են հետևյալ հենակետերը՝ Mission Support Mission Green Village, M.S.S. Եփրատ և ևս մեկ «զգալիորեն փոքր» հաստատություն։
Պաշտոնյաներն ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են, որ ԱՄՆ հրամանատարները 60 օրվա ընթացքում կգնահատեն՝ արդյոք արժե լրացուցիչ կրճատումներ անել։
Պաշտոնյաներից մեկը նաև New York Times-ին հայտնել է, որ հրամանատարները խորհուրդ են տվել առնվազն 500 ամերիկացի զինվոր թողնել Սիրիայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, Սիրիայում ամերիկյան զորքերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ խոր թերահավատություն է հայտնել։
«Առնվազն, հինգշաբթի սկսված կրճատումները հիմնված են բազաների փակման և համախմբման վերաբերյալ ցամաքային հրամանատարների առաջարկությունների վրա և հավանության են արժանացել Պենտագոնի և նրա Կենտրոնական հրամանատարության կողմից, անանունության պայմանով հայտնել են պաշտոնյաները», - գրում է Times-ը:
Կրճատված թվով ԱՄՆ զորքերը, որոնց թվում կան կանոնավոր զինվորներ և հատուկ ջոկատայիններ, կշարունակեն օգնություն տրամադրել Սիրիայի դեմոկրատական ուժերին (S.D.F.) և աջակցել մի քանի կալանավայրերի շահագործմանը, ամերիկյան պարբերականին հայտնել են ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
News.am