2025-04-18 15:04
Լրատվական գործակալություններ
Պուտինն ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բովանդակային ուղերձներ է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, նախարարի միջոցով Իրանի գերագույն առաջնորդին փոխանցվել են լավագույն մաղթանքներն ու առարկայական ուղերձները»,-ըստ РИА Новости-ի՝ նշել է Պեսկովը։
Արաղչին հինգշաբթի հանդիպել է Պուտինի հետ՝ փոխանցելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկած հարցերի շարքում Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է Իրանի միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունները, ինչպես նաև ռուս-ամերիկյան երկխոսությունը։
News.am