Երկրաշարժից հետո Ստամբուլում կրկնակի ցնցումներ են գրանցվել. հայտնվել են առաջին կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստամբուլում այսօր տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են մի շարք կրկնակի ստորգետնյա ցնցումներ։ Թեպետ ուժգին ցնցումները անցել են, քաղաքում շարունակում է պահպանվել լարվածություն։

 

Քաղաքի փողոցներում շատ բնակիչներ դուրս են եկել իրենց տներից ու շինություններից և սպասում են բաց տարածքներում՝ հեռու բարձր շինություններից, կռունկներից և էլեկտրական սյուներից։

Ըստ նախնական տվյալների՝ առավել ուժգին ցնցումները գրանցվել են Աթաքյոյ թաղամասում։ Համանացնցում հայտնվել են կադրեր, ըստ որոնց որոշ խանութներում իրեր են թափվել։ Ավերածությունների, տուժածներիմ ասին տեղեկություններ առայժմ չկան։