2025-04-24 16:57
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի խորհրդարանական քրդական Ժողովուրդների հավասարության և դեմոկրատական կուսակցությունը (DEM) ապրիլի 24-ի հետ կապված ուղերձ է հղել։
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ, DEM կուսակցությունը դատապարտել է 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, պահանջել առերեսվել պատմական իրականության հետ և տուժվածներից ներողություն խնդրել։
Իր հերթին Հայոց ցեղասպանությունը դատապարտել է նաև քրսական Ժողովրդավարական շրջաններ (DBP) կուսակցությունը։ DBP-ի հայտարարության մեջ նշվել է, որ ուղիղ 110 տարի առաջ, ապրիլ 24-ին 235 հայ մտավորականներին մահվան որղարկելով սկսվել է Հայոց ցեղասպանությունը։
News.am