2025-04-24 16:59
Լրատվական գործակալություններ
Էրդողանը Ապրիլի 24-ի հետ կապված ուղերձ է հղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագի ժամանակ։ Էրդողանը, ինչպես միշտ, իր ցավակցական ուղերձում նշել է, թե ցավակցում է «Առաջին համաշխարհային պատերազմի տարիների դժվարին ժամանակներում մահացած օսմանյան կայսրության հայերի թոռներին»։
Նշենք, որ 2012 թվականից Թուրքիայի նախագահը նման բովանդակությամբ ուղերձներ է հղում ապրիլի 24-ին։
News.am