Պակիստանը կասեցնում է Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը

Պակիստանը կասեցնում է Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, ներառյալ պայմանագիրը երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմից հետո։ Այս մասին ասվում է Պակիստանի վարչապետի քարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ հինգշաբթի օրը կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով։

«Նկատի ունենալով Հնդկաստանի անխոհեմ և անպատասխանատու պահվածքը՝ անտեսելով միջազգային կոնվենցիաները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային պարտավորությունները՝ ըստ ցանկության, Պակիստանը պետք է կիրառի իր իրավունքը՝ կասեցնելու Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, ներառյալ Սիմլայի համաձայնագիրը [1972 թ.], քանի դեռ Հնդկաստանը չի դադարի Պակիստանում ահաբեկչության խթանումը, անդրազգային սպանությունները և ՄԱԿ-ի անտեսումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

News.am