2025-04-25 19:44
Լրատվական գործակալություններ
Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տևել է երեք ժամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը տևել է երեք ժամ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Տեղի է ունեցել երեք ժամ տևած զրույց», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում։ Ռուսական կողմից ներկա էին նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
News.am