Զելենսկին և Թրամփը կարճ հանդիպում են ունեցել Վատիկանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Վատիկանում։ Նրանք այնտեղ են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարում, այն տևել է մոտ 15 րոպե։

Sky News-ը, հղում անելով Վատիկանի աղբյուրներին, գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությունից առաջ, և նրանք համաձայնել են շարունակել բանակցությունները պապի հուղարկավորության ավարտից հետո։

Երկու առաջնորդների հանդիպումը տևել է ընդամենը մի քանի րոպե, որից հետո նրանք դուրս են եկել Սուրբ Պետրոսի տաճարի առջևի հրապարակ։

Sputnik Արմենիա