2025-04-26 16:05
Լրատվական գործակալություններ
Իրանական Բենդեր Աբասում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 560-ի
Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 560-ի։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Ավելի վաղ պարբերականը հայտնում էր 406 տուժածի մասին։
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։ Իրանի ՆԳՆ–ն կարգադրվել է ստուգումներ սկսել։
Sputnik Արմենիա