Կիևի ռեժիմի արկածախնդրությունն ձախողվեց. Պուտինը՝ Կուրսկի ազատագրման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիևի ռեժիմի արկածախնդրությունն ամբողջությամբ ձախողվել է, հակառակորդի կրած հսկայական կորուստները կանդրադառնան մարտական շփման ողջ գծի վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի զեկույցը լսելուց հետո:

 

«Կուրսկի սահմանին հակառակորդի լիակատար ջախջախումը Ռուսաստանի զինված ուժերի հետագա հաջող գործողությունների համար նաև ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում է պայմաններ ստեղծում»,- ասել է նա:

Պուտինը նշել է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զինվորականները Կուրսկի մարզում, ուս-ուսի գործելով ռուս զինվորականների հետ, դրսևորել են տոկունություն և հերոսություն:

Կուրսկի մարզում հաջողության հասնելու կապակցությամբ ՌԴ նախագահը շնորհավորել է ՌԴ ԶՈւ մարտիկներին և հրամանատարներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց ցուցաբերած քաջության և հերոսության համար:

Նա թվարկել է Կուրսկի մարզում Ռուսաստանի զինված ուժերի արդյունավետ գործած ստորաբաժանումների անունները, այդ թվում՝ օդուժի 76-րդ դիվիզիան, 116-րդ դիվիզիան, «Ախմատ» հատուկ նշանակության գունդը, ինչպես նաև ծովային հետևակայինների Սևծովյան նավատորմի 810 - րդ բրիգադը և Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ բրիգադը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահին զեկուցել է, որ շարունակվում է Սումիի մարզում անվտանգության գոտու ստեղծումը. ազատագրվել է 4 բնակավայր, վերահսկվում է ավելի քան 90 քառ.կմ տարածք: Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում կորցրել են ավելի քան 76 հազար զինվոր՝ սպանված և վիրավոր: Կուրսկի մարզի 19 բնակավայրեր ականներից ամբողջությամբ մաքրված են։

Կուրսկի մարզի ազատագրված շրջաններում քայլեր են արվում՝ հայտնաբերելու համար Ուկրաինայի զինված ուժերի այն զինծառայողներին, ովքեր փորձում են թաքնվել:

Sputnik Արմենիա