2025-04-26 16:08
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Քաղաքացու օրը նշում են Ապարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ քիչ առաջ ժամանել է Ապարան՝ այստեղ նշելու Քաղաքացու օրը, ինչպես նաև անցկացնելու «Կրթվելը նորաձև է» խորագիրը կրող հանդիպումն ապարանցիների հետ: Այս մասին տեղից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մեր թղթակցի հաղորդմամբ, Ապարանում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այս պահին Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հանդիպում են քաղաքացիների հետ քաղաքի մշակույթի տանը: