Պեսկով. ԱՄՆ նախագահի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում մեծ մասամբ համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում շատ առումներով համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ, տեղեկացնում է ТАСС-ը։

«Կան բազմաթիվ տարրեր, որոնք իսկապես համընկնում են մեր դիրքորոշման հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել որևէ կոնկրետ պայմանների մասին։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը այցելեց Մոսկվա, որտեղ նա բանակցությունների հերթական փուլն անցկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

News.am